ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.12.2019 12:08
«Այֆոն 4» մոդելի հեռախոս է գողացել
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ,1992թ. ծնված Բ. Ն.-ն 2019թ. նոյեմբերի վերջերին Մարտակերտ քաղաքի Թումանյան 2 փակուղու թիվ 4 տան դիմաց կայանված Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Մ. Ս.-ին պատկանող ‹‹ԳԱԶ 53›› ավտոմեքենայի սրահից գողացել է վերջինիս պատկանող «Այֆոն 4» մոդելի բջջային հեռախոսը:
Բ. Ն.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Գողոնը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: