ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.03.2021 12:55
«Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ից շմոլ գազի թունավորուման մասին հերթական հաղորդումն է ստացվել:
Գիշերը՝ ժամը 03:05-ին բժշկական կենտրոն են տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչներ Գ.Գ.-ն (ծնված 1964թ.), Լ. Գ.-ն (ծնված 1978թ.), իսկ ժամը 03:15-ին նույն ախտորոշմամբ «Արևիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել Ջ. Գ.-ն (ծնված 2003թ.):
Բուժհաստատություններ մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում, իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
✅Մարտի 3-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում շմոլ գազի թունավորման մասին 6 հաղորդում է ստացվել: Մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել: