ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 14:58
«Օպել Աստրա»-ն ընկել է ձորը
Հունվարի 5-ին ժամը 22:10-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1997թ.ծնված Վ. Հ.-ն վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, ձախ շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհից դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր՝ մայրաքաղաքի բնակչուհի, 1998թ.ծնված Ա. Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառը հանդիսացել է ճանապարհի մերկասառույցը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: