ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.09.2020 13:24
ԱՀ նախագահը հանդիպել է ՃՈ ծառայողների հետ
Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ: Նախագահը կարևորել է ճանապարհային ոստիկանության դերը անվտանգ երթևեկության կազմակերպման գործում,շեշտելով, որ ակնառու է նրանց կողմից կատարվող ամենօրյա միջոցառումները և դրանք պետք է կրեն շարունակական բնույթ:
ԱՀ նախագահը հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին, նշելով, որ ճանապարհային ոստիկանության նյութատեխնիկական պայմանների պատշաճ ապահովումը և ծառայողների սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում։
Հանդիպանը ներկա էին նաև ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը և ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Ղահրամանյանը։