Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.04.2024 Արխիվ

14.02.2022 15:48

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 07.02.2022-13.02.2022թթ.

 ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 07.02.2022-13.02.2022թթ.
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ փետրվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 51 հաղորդում։

Հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, որից 26-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի։

Փետրվարի 9-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ-ի մասին։ Նախնական տվյալներով Երևան քաղաքի բնակիչն իր վարած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի զրահատեխնիկային, տուժել է մեկ քաղաքացի:

Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության ոստիկաններն ու փրկարարներն, Շտապ բժշկական օգնություն կայանի հերթապահ բժիշկների խումբը։
ՃՏՊ հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա բնակիչը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վարորդի վիճակը բավարար է, իսկ տուժածի առողջական վիճակը` միջին ծանրության, կայուն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հերթական հաղորդումը ստացվել է նույն օրը ժամը 23:00-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում: Ահազանգը ստանալուն պես՝ ոստիկաններն ու փրկարարները մեկնել են դեպքի վայր: Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը, վարելով «Mercedes benz sprinter» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Փրկարարներն անմիջապես հոսանքազրկել են մեքենան և «Կռունկ»-ի միջոցով ուղղել: Տուժածներ չկան:

Շաբաթվա ընթացքում տրանսպորտային միջոցում հրդեհ բռնկվելու մասին 2 դեպք է արձանագրվել՝ Ստեփանակերտ քաղաքում և Մարտունու շրջանում: Բարեբախտաբար 2 դեպքում՝ ոչ ոք չի տուժել:

Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 38 վարորդ, 26-ը եղել է անսթափ վիճակում, 394 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 3 դեպք, որից 1-ը՝ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում կատարված գողության դեպքեր են: Հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող մեկ քաղաքացի:

ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ վերահսկել օպերատիվ իրավիճակը, կազմակերպել հանցավորության դեմ արդյունավետ պայքար և պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է համակարգչային հանցագործության 5, մարմնական վնասվածք հասցնելու 8, անձնական ունեցվածքի գողության 1, խարդախության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 2 դեպք։

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 5 դեպք: