Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.04.2024 Արխիվ

14.03.2022 13:37

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 07.03.2022թ.-13.03.2022թ.

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 07.03.2022թ.-13.03.2022թ.
022 թվականի մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները վերահսկել են օպերատիվ իրավիճակը, կազմակերպել հանցավորության դեմ արդյունավետ պայքար և պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն:
 
Տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 65 հաղորդում։ Դրանցից 35-ն արդեն բացահայտվել է:
 
Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, որից 20-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի։
 
Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 22 վարորդ, 15-ը եղել է անսթափ վիճակում, 312 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
 
ՆԳ նախարարությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է.
Հաշվի առնելով ձյան տեղումները և դրա հետ ստեղծված իրավիճակը՝ դժբախտ ելքով դեպքերն ու արտակարգ պատահարները բացառելու նպատակով` խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, իսկ այս օրերին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության 1, մարմնական վնասվածք հասցնելու 4, անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 2 դեպք և նախկինում կատարված 3 հանցագործություն:
 
Մարտի 7-ից սկսած Ադրբեջանն Արցախի սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ պարբերաբար խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կիրառելով ռազմական, տնտեսական ու հոգեբանական սադրանքներ։ Խրամորթում վիրավորվել; է քաղաքացիական անձ, Խնապատում ականանետի արկն ընկել է դպրոցից մոտ 300 մետր հեռավորության վրա։
 
Գրանցված դեպքերի առթիվ նախապատրաստվել են նյութեր։
 
Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնում Հանրապետության ամբողջ տարածքում: