Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.04.2024 Արխիվ

06.12.2021 14:17

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը
Անցած շաբաթվա ընթացքում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 59 հաղորդում:
 
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 42-ն արդեն բացահայտվել է:
 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում ավելացել է մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը: Ստացված 11 հաղորդումից 10-ն արդեն բացահայտվել է:
 
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 4 դեպք:
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր:
 
Հերթապահ մասում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
 
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ նշված ժամանակահատվածում կամովին զինամթերք է հանձնել 7 քաղաքացի:
 
Հանրապետությունում ավելացել են թունավորման դեպքերը: Ջրատաքացուցիչ կաթսայից կամ ջեռուցման համակարգից արտանետված շմոլ գազի հետևանքով՝ յոթ օրվա ընթցքում գրանցվել է 2 դեպք:
 
Բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
Նախորդ շաբաթվա համեմատ՝ 14 դեպքով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:
 
Հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, որից 11-ը նյութական վնասով, 6-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 9 քաղաքացի:
 
Յոթ օրվա ընթացքում Արցախի տարածքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 20 վարորդ, 11-ը եղել է անսթափ վիճակում, 457 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Հեռ. 102, 047940207, 047940702