Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.04.2024 Արխիվ

31.01.2022 13:41

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. 24.01.2022-30.01.2022թթ.

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. 24.01.2022-30.01.2022թթ.

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

Նախորդ շաբաթների համեմատ, 2022 թվականի հունվարի 24-ից 30-նն ընկած ժամանակահատվածում, ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ վերահսկել օպերատիվ իրավիճակը, կազմակերպել հանցավորության դեմ արդյունավետ պայքար և պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն:

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ անցած շաբաթ ստացվել է ընդհանուր 36 հաղորդում։

Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 24-ը նյութական վնասով, 2-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի։

Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 37 վարորդ, 21-ը եղել է անսթափ վիճակում, 356 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 5, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման և խուլիգանության մեկական դեպքեր։

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարը շարունակվում է։ Նշված ժամանակահատվածում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 1 դեպք:

Հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

Մեզ հետ կապ հաստատելու շուրջօրյա գործող հեռախոսահամարներն են՝ 102, 047 94- 07- 02, 047 94 -02 -07: