28.06.2021 23:22
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. 21.06.2021 - 27.06.2021
2021 թվականի հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն:
Նախորդ շաբաթվա համեմատ աճել են ճանապարհատրանսպորտային պատահարների մասին դեպքերը:
Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է խարդախության՝ 4, գողության՝ 2, մարմնական վնասվածքի՝ 8, ԱՏՄ-ի փախցման՝ 1, զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2, զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 1, թմրանյութի հայտնաբերման՝ 4, ապօրինի ծառահատման՝ 1 և որսագողության՝ 1 դեպք:
Ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերը օրենքով սահմանված կարգով ընթացքավորել են գրանցված դեպքերը։
Ընդհանուր առմամբ՝ Հերթապահ մասում դեպքերի կամ պատահարների վերաբերյալ գրանցվել է 38 հաղորդում:
Համակարգի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 2 դեպք:
Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ տարածքում գրանցվել է 39 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 28-ը նյութական վնասով, 11-ը՝ մարմնական: ՃՏՊ դեպքերից բուժհաստատություն է դիմել 22 քաղաքացի:
Նշված ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28 տրանսպորտային միջոց։