Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

30.11.2021 11:23

ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի ուղերձը՝ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի ուղերձը՝ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:
Հարգելի հայրենակիցներ.
 
Այսօր մենք նշում ենք ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը և ոստիկանության համակարգի կազմավորման 20-ամյակը, որն իրավահաջորդն է խորհրդային միլիցիայի և նորանկախ Հանրապետության ՆԳ նախարարության: 2021 թվականի սկսզբից՝ ոստիկանությունը գործում է ՆԳՆ կազմում:
 
Օրը, թերևս խորհրդանշական է նրանով, որ համակարգը երիտասարդության, կարող տարիքում է: Երբ հնարավոր է իրացնել ամբողջ ներուժը և իրագործել ավելին:
 
Նախորդ տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանությունը քայլ առ քայլ իրագործել է իր առջև դրված խնդիրները, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում՝ ներդրել բոլոր ջանքերը:
 
Խնդիրներ այսօր էլ կան և հենց ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը պատեհ առիթ է դրանք մատնանշելու և կյանքի կոչելու համար։
 
Համակարգի գերխնդիրը՝ Հանրապետության տարածքում ներքին անվտանգության բարձր աստիճանի ապահովումն է, որի ակունքում կանգնած է նաև Արցախի ոստիկանը, ով իր անձնվեր ծառայությամբ արտահայտում է մեր պատկերացումները արտաքին ու ներքին անվտանգության վերաբերյալ:
 
1992 թվականին երբ երկիրը հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում, երբ վտանգված էր մեր գոյությունը, ոստիկանության ծառայողներից համախմբված կազմավորումը ևս դարձավ հայրենիքի պաշտպան: Ավաղ, առաջին պատերազմում ունեցանք 3 տասնյակից ավելի զոհ: Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության սահմանին կանգնեցին նաև ոստիկանության համահավաք գումարտակի ծառայողները:
 
Հայրենիքի փրկության ճանապարհին շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում՝ համակարգը կրեց կորուստներ. 11 զոհ, 11 անուն, որոնց մասին դեռ երկար պիտի խոսվի: Նրանք կռվեցին անհավասար մարտում և անմահացան՝ Արցախի համար:
 
Պատերազմի ժամանակ ոստիկանը զինվոր է՝ ռազմի դաշտում, խաղաղ ժամանակ՝ իրավակարգի զինվոր, կանգնած՝ քաղաքացու կողքին, պաշտպանելով նրա հիմնարար ազատություններն ու իրավունքները, անզիջում պայքարելով նաև հանցավորության դեմ, պատրաստ կանխելու երկրի ներսում բռնության ցանկացած դրսևորում:
 
Առաջնագիծ դարձած հայրենիքն այսօր բոլորիս նվիրվածության և աջակցության կարիքն ունի: Պատերազմն ամբողջությամբ խմբագրեց մեր անելիքները, բայց նպատակները մնացին անփոփոխ: Բացառել հանցավոր դրսևորումները, ուժեղացված պայքար տանել ներքին անվտանգության ապահովման ուղղությամբ, մեր հայրենակիցների խաղաղ կենսագործունեության համար՝ ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները:
 
Արցախի ոստիկանները քաջ գիտակցում են երկրի համար այս կարևոր ժամանակաշրջանում իրենց վստահված աշխատանքի բացառիկությունը: Գուցե անհամեստ է հնչում, երբ խոսում ենք մեր կատարած աշխատանքի մասին, սակայն ամեն դեպքում իրավական ամուր ինստիտուտ և արհեստավարժ մասնագետներ ունենալը ոչ միայն կարևոր՝ այլև անհրաժեշտ է:
 
Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու գործում կարևոր եմ համարում նաև ոստիկանության վետերանների դերակատարումը, նրանց երկարամյա փորձն ու մասնագիտական գիտելիքները երիտասարդ կադրերին փոխանցելու անհրաժեշտությունը:
 
Այսօր արվում է ամեն ինչ ոստիկանության ծառայողների մասնագիտական որակները բարձրացնելու, նյութատեխնիկական բազան հարստացնելու, համակարգն էլ ավելի կայունացնելու համար:
 
Վերանորոգվում են ռազմագործողությունների ընթացքում թիրախավորված և վնասված շենք-շինությունները: Մարտունիում այդ աշխատանքը գրեթե ավարտվել է, վերսկսվել է Կարմիր շուկայի բաժանմունքի նորոգումը, Մարտակերտի շրջանային բաժնում այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում, որից հետո նախատեսել ենք վերանորոգել և վերազինել նաև Ասկերանի շրջանային բաժինը՝ ենթակա ստորաբաժանումներով:
 
Կառուցվածքային ու սոցիալ-կենցաղային բոլոր փոփոխությունները նպատակ ունեն համակարգը դարձնել առավել ճկուն, աշխատանքն` արդյունավետ ու համակարգված:
 
ԱՀ ներքին գործերի նախարարությանն առաջադրված առաջնահերթ խնդիրներից մեկն էլ ՀՀ գործընկերների հետ ակտիվ համագործակցությունն է: Տարբեր հանցատեսակների՝ ինչպիսիք են թրաֆիքինգը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների ռիսկերը, ինչպես նաև մյուս բոլոր սպառնալիքները կանխելու և բացառելու ուղղությամբ ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն համագործակցունմ է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների հետ:
 
Առիթը բաց չթողնելով, իմ և համակարգի բոլոր ծառայողների անունից շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին և բոլոր այն ստորաբաժանումների պատասխանատուներին, ովքեր մշտապես Արցախի կողքին են:
 
ԱՀ Ոստիկանությունը կայացած պետական կառույց է և շուրջօրյա աշխատանքի համակարգ: Այսօր, ի դեմս ոստիկանության ծառայողների՝ մեզ հաջողվում է հետևողական աշխատանքով հանրապետությունում ապահովել կայուն օպերատիվ իրավիճակը:
 
Գործունեության ընթացքում իր գլխավոր գործառույթների իրականացման համար, ոստիկանությունն առաջնորդվել է օրինականության շրջանակներում:
 
Մեծ աշխատանք է կատարվել ոստիկանության գործունեության օրենսդրական դաշտի ձևավորման և այդ օրենքները կյանքի կոչելու ուղղությամբ:
 
Լինել ոստիկանության ծառայող, նշանակում է լինել չափազանց պատասխանատու, անաչառ ու ազնիվ: Ոստիկանի առաքելությունը ուժերի գերլարումով ստեղծագործական մոտեցում պահանջող առաքելություն է, որը հաճախ իրականացվում է նաև հանգստի հաշվին: Հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի ապահովման, երկրի իրավակարգի ամրապնդման և հանուն օրինականության, հանուն մարդու և հասարակության իրավունքների՝ Արցախի ոստիկանն անձնուրաց ծառայել ու ծառայում է երկրին ու ժողովրդին:
 
Իմ երախտագիտությունն եմ հայտնում համակարգի բոլոր ծառայողներին և մաղթում՝ ուժ և տոկունություն, բարի և անփորձանք ծառայություն՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության: