Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 27.04.2024 Արխիվ

08.08.2022 16:20

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 01.08.2022-08.08.2022թթ

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 01.08.2022-08.08.2022թթ
73 հաղորդում, 55 հանցագործություն, 53 բացահայտում. Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը:
 
2022 թվականի օգոստոսի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 73 հաղորդում, 55-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 53-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի թիվը: Այս մասով ստացվել է 6 հաղորդում: Անձնական ունեցվածքի գողության մասով ստացված 5 հաղորդումները ոստիկանության ծառայղների կողմից բացահայտվել և քննության փուլում են:
 
Յոթ օրվա ընթացքում գրանցվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման, խարդախության և թմրանյութի հայտնաբերման մեկական դեպքեր: Եվս 2 հաղորդում ստացվել է պաշտոնեական կեղծիք կամ անփութություն բնութագրմամբ և ապօրինի ծառահատման 3 դեպք է արձանագրվել:
 
Իշխանության ներկայացուցչի նկատմամաբ բռնություն գործադրելու մեկ դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: Նշանակվել է փորձաքննություն, որի ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:
 
Հանցագործությունները բացահայտելու նպատակով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 4 հանցագործություն:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:
 
Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, 13-ը՝ նյութական վնասով, 3-ը՝ մարմնական:
 
ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 11 դեպք, 9 վարորդ եղել է անսթափ վիճակում, 197-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի:
 
ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողները Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: