Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

27.06.2022 16:34

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 20.06.2022-27.06.2022թթ

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 20.06.2022-27.06.2022թթ
99 հաղորդում, 76 հանցագործություն, 22 պատահար. Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը
 
2022 թվականի հունիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 99 հաղորդում, 76-ը՝ հանցագործությունների վերաբերյալ։
 
Նոխորդ շաբաթների համեմատ ավելացել է հանցագործությունների՝ միաժամանակ պատահարների թիվը: Գրանցված հանցագործություններից 75-ը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում է:
 
Անցած շաբաթվա ընթացքում վիճաբանությունների և միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ ստացված 12 հաղորդումներից բոլորը բացահայտվել են: Գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 4, խուլիագանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ մեկական դեպքեր: Պաշտոնեական կեղծիքի կամ անփութության մասով ստացված 10 դեպքից բացահայտվել են բոլորը:
 
Հանցատեսակները նվազագույնի հասցնելու ուղղությամբ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ձեռնարկում են հստակ կանխարգելիչ միջոցառումներ, բնակչության հետ պարբերաբար իրականացնելով բացատրական աշխատանքներ: Պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 6 քաղաքացի:
 
Քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, իրականացնում է համալիր միջոցառումներ՝ շրջանառությունն արգելված թմրանյութերի, դրանց աճեցման և իրացման գործընթացը կանխելու ուղղությամբ: Անցած յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել է 21 դեպք:
 
Հունիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն: Հայտնաբերվել է մեկ հետախուզվող և հետախուզում է հայտարարվել մեկ քաղաքացու նկատմամբ:
 
Մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 21-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական:
 
ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 26 վարորդ եղել է անսթափ վիճակում, 190-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Շաբաթվա տրանսպորտային պատահարներից Ստեփանակերտ քաղաքում մահվան ելքով մեկ դեպք է արձանագրվել, բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի։