ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.08.2020 13:52
ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից թմրանյութի նմանվող զանգված և կանեփ տեսակի բույսի վերնամասեր են հայտնաբերվել
Օգոստոսի 12-ին ժամը 16:30-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության ծառայողների հետ համատեղ Զուար համայնքի վարչական տարածքում գտնվող «Թութխուն» կոչվող տեղամասում թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով զննության են ենթարկել Շահումյանի շրջանի բնակիչ, 1972թ.ծնված Ա. Մ.-ի կողմից վարվող «NIVA» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում պոլիէթիլենային թաղանթի մեջ հայտնաբերվել է 460գ. թաց վիճակում գտնվող, կանեփ տեսակի բույսի վերնամասեր, իսկ նստատեղի տակ սպիտակ թղթի մեջ փաթեթավորված 1,3գ. չորացված և մանրացված վիճակում գտնվող թմրանյութի նմանվող զանգված, իսկ վերջինիս շահագործվող «КАМАЗ» մակնիշի ավտոմեքենայի ղեկի կողքից, անձեռոցիկի մեջ փաթեթավորված, չորացված վիճակում գտնվող 23,8գ. քաշով, կանեփ տեսակի թմրանյութի նմանվող զանգված:
Ա. Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: