ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.12.2017 18:10
ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
ԱՀ ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, համակարգի ծառայողների ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
2017թ-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակել է համակարգի բարեփոխումների ընթացքը¸ որոնք միտված են ինչպես հանցավորության դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման¸ այնպես էլ հասարակական կարգի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները որակական նոր հարթություն տեղափոխելուն¸ ու չնայած հասարակական անվտանգության ապահովման տեսանկյունից մենք դասվում ենք ամենաանվտանգ երկրների շարքում¸ սակայն ոստիկանությունը պարտավորված է էլ ավելի բարձրացնել երկրի անվտանգության համակարգը¸ որի միջոցով նպաստել Արցախի Հանրապետության հետայսու կայուն զարգացմանը։
Հավաստիացնում եմ¸ որ 2018թ-ին ոստիկանությունը կհամախմբի իր բոլոր ուժերն ու միջոցները քաղաքացիներին՝ հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու¸ հանցագործությունների հայտնաբերման¸ բացահայտման և կանխարգելման¸ սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության ուղղությամբ։
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մեր ժողովրդին մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն:
Շնորհավորում եմ մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին¸ հաշմանդամներին¸ սահմանագծում կանգնած մեր փառապանծ բանակի զինվորներին և նրանց հարազատներին, ազգիս մաղթում եմ խաղաղություն և միասնականություն:
Թող Նոր տարին նոր հույսեր¸ նոր եռանդ և բարությամբ լցված օրեր պարգևի բոլորիս։