ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.01.2018 10:17
ԱՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2017թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
Սույն թվականի հունվարի 15-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում ամփոփվեց 2017թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Խորհրդակցությունը ղեկավարում էր ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:
Մասնակցում էր ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը¸ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության սպայական անձնակազմը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ¸ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը։
Հաշվետու ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 241 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 212-ի համեմատ, աճը կազմել է 29 դեպք կամ 13.7 %:
Նախկին տարիներին կատարված հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 1-ով՝ 29-ից 28:
Վարույթում գտնվող քրեական գործերով հանցագործություններից բացահայտվել է 222 դեպք կամ 97.4%, 2016թ. նույն ժամանակահատվածի 202 դեպքի կամ 99%-ի համեմատ:
Հաշվետու ժամանակահատվածում (17-ից 20) աճել է ինչպես անչափահասների թիվը, այնպես էլ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը (14-ից 22), որոնցից 7-ը (6անձ)՝ քրեական հետախուզության, իսկ 15-ը (14 անձ) այլ ծառայության գծերով, (2016թ.-ի ընթացքում՝ 6 ք/հ գծով և 8 այլ ծառայության գծով հանցագործություն)։
Հիմնական զեկուցողից բացի, կատարած աշխատանքների մասին հակիրճ զեկույցներով հանդես եկան նաև ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի տեղակալներն ու ստորաբաժանումների պատասխանատուները։
ԱՀ ոստիկանության պետը ըստ ծառայությունների առանձին-առանձին վերլուծության ենթարկելով կատարած աշխատանքները¸ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության անձնակազմի ուշադրությունը հրավիրեց անչափահասների նկատմամբ տարվող աշխատանքների ակտիվացման¸ մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման¸ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման¸ ինչպես նաև պարեկապահակետային վաշտի ծառայությունը մայրաքաղաքի ծայրամասային փողոցներում արդյունավետ կազմակերպելու առանցքային ուղղություններին։