ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.07.2019 18:59
ԱՀ ոստիկանության պետի հրամանով նշանակված է ծառայողական քննություն
Սույն թվականի հուլիսի 8-ին Suzanne Simonyan ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում հրապարակվել է ոստիկանության նախկին ծառայողին ոստիկանությունում ծառայության վերականգնելու մասին ԱՀ ոստիկանության պետի հրամանի սքան տարբերակը։
Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է տեղեկատվություն տրամադրող ոստիկանության ծառայողի ինքնությունը։
ԱՀ ոստիկանության ծառայող Ա.Գ-ի կողմից «Ոստիկանությունում ծառայության մասին ԼՂՀ օրենքի» 42-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` կարգապահական կոպիտ խախտումներ կատարելու համար, այն է` ոստիկանության ծառայողների և այլ անձանց անհատական տվյալներն ապօրինաբար օգտագործելու կամ հրապարակելու` փոխանցելու, հաղորդելու, տրամադրելու, առաքելու, ինչպես նաև այդպիսի տեղեկություններին առնչվելու թուլտվություն չունեցող անձանց որևէ ձևով մատչելի դարձնելու համար, ինչպես նաև «ԼՂՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին ԼՂՀ օրենքի» 9-րդ հոդվածով` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոններով սահմանված` հանուն անձնական կամ այլ անձանց շահերի ոստիկանության և ոստիկանության ծառայողի վարկը չնսեմացնելու և իր վարքագծով հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանն ու պահպանմանը, որ ոստիկանությունում ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության և օրինականության սկզբունքի վրա, պարտավորությունը չկատարելու համար, «ԼՂՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին ԼՂՀ օրենքի» 46-րդ հոդվածով սահմանված վերոնշյալ օրենքի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ ծառայողական դիրքը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու համար, ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքները հասարակությանը կներկայացվի այն ավարտելուց հետո։