ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.04.2020 10:49
ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 1 հաղորդում է ստացվել
Ապրիլի 9-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված «facebook.com» կայքում «Erick Mkrtumyan» անվամբ գրանցված օգտատիրոջ՝ ապրիլի 4-ի տարածած լուսանկարը՝ դրանում պատկերված՝ մարտի 31-ին ԱՀ համապետական ընտրություններում 4 անձի կողմից միաժամանակ քվեախցիկում գտնվելու վերաբերյալ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: