ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.04.2020 10:02
ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 5 հաղորդում է ստացվել
Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook.com» կայքում «Sevak Aslanyan» օգտատերը տեսանյութ է տարածել, որում մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցում տեղակայված 1/27 ընտրատեղամասում ստվարաթղթե քվեախցիկի տակ հայտնաբերվում է հավելյալ քվեաթերթիկներ:
Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook.com» կայքում «Նատալի Ալեքսանյան» օգտատերը տեսանյութ է տարածել, որում մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի Հովհաննիսյան 1 հասցեում տեղակայված 1/3 ընտրատեղամասում ընտրողը և հանձնաժողովի անդամը վիճաբանում են քվեատուփերը կնքված չլինելու հարցի շուրջ:
Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook.com» կայքում «Hovhannes Harutyunyan» անվամբ օգտատիրոջ գրառումը՝ հետևյալ բավանդակությամբ «Խնդրեմ, ընտրությունների պատկերը Ստեփանակերտի 1/1 տեղամաս Հ.Գ. Հանձնաժողովի նախագահը ցինիզմի մակարդակի պատասխան է տալիս, ասելով, որ դա պատռված չի…»: Հրապարակմանը կցված է նաև լուսանկար, որում պատկերված է քվեատուփ՝ ամբողջականությունը խախտված կնիքով:
Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «alternative.am» կայքում նկատվել է «Ստեփանակերտի թիվ 1/22 և թիվ 1/24 քվեատուփերը պլոմբված չեն. ահազանգ լուսանկարներ» վերնագրով հրապարակումը, որին կից լուսանկարներից դիտվում է քվեատուփերի կնքված չլինելը:
Ապրիլի 4-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook.com» կայքում «Hayk Khachatryan» անվամբ օգտատիրոջ տարածած տեսանյութը, որում արտացոլված է Ստեփանակերտ քաղաքի Հովհաննիսյան 1 հասցեում տեղակայված 1/3 ընտրատեղամասում՝ ԱՀ նախագահի թեկնածուի կողմից քվեատուփերի կնքված չլինելու բացահայտումը:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: