ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2019 14:21
ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԳԼԽԻՆ
Ս.թ. հուլիսի 17-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից նյութեր է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ.հուլիսի 14-ին ժամը 18:40-ին գլխի մալածածկ շրջանի կտրած վերքով «Արևիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 2003թ.ծնված Ա. Օ-ն:
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողը պարզել է, որ Ա. Օ-ն նշված վնասվածքը ստացել է հուլիսի 14-ին ժամը 16:00-ի սահմաններում Այգեստան գյուղի վարչական տարածքում գտնվող հանգստի գոտու լոզավազանում լողալիս Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, 2003թ.ծնված Ա. Հ-ի կողմից անզգուշությամբ ոտքով գլխին հարվածելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: