ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.02.2021 14:33
Անհայտ անձը դիմակով մուտք է գործել խանութ
Փետրվարի 4-ին մայրաքաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Ռ. Մ.-ն հեռախոսով հաղորդել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Շինարարների փողոցի թիվ 20 հասցեում գործող մթերային խանութ դիմակով մարդ է մտել:
Ստուգմամբ պարզվել է, որ փետրվարի 3-ին ժամը 23:30-ի սահմաններում անհայտ անձը դիմակով մուտք է գործել նշված խանութ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: