ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.09.2020 11:43
Անհայտ անձը հափշտակել է գումարներ
Սեպտեմբերի 15-ին Բերձոր քաղաքի բնակչուհի, 1955թ.ծնված Ջ. Կ.-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. մարտ ամսից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, անհայտ հանգամանքներում գաղտնի հափշտակել է նշված տան ննջասենյակում առկա գրապահարանում դրված, գրքի մեջ ծրարներում պահված 700 Եվրո և 1.100 ԱՄՆ դոլլար թղթադրամները։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: