ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.03.2015 20:21
Անհրաժեշտ է բացառել հնարավոր անճշտությունները
Սույն թվականի մարտի 10-ին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի ծառայողների, ինչպես նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների պատասխանատուների հետ:
Խորհրդակցության օրակարգը նվիրված էր 2015թ. մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ Ազգային Ժողովի ընտրությունների նախաշեմին ԼՂՀ ընտրական օրենսգրքով ոստիկանությանը առաջադրված գործառույթների լիարժեք կատարման անհրաժեշտությանը:
Զեկույցներով հանդես եկան ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների պատասխանատուները, ովքեր հավաստեցին, որ ոստիկանության կողմից ընտրացուցակների ճշգրտման աշխատանքները արդեն իսկ գտնվում են ավարտման փուլում:
Ոստիկանության պետի տեղակալը, իր գոհունակությունը հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքների համար, հորդորեց և խստագույնս հանձնարարեց ըստ բնակության վայրերի ևս մեկ անգամ վերստուգել ընտրացուցակները՝ նույնիսկ աննշան անճշտությունները բացառելու համար: