ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.06.2019 11:02
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.հունիսի 12-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 11-ին ժամը 22:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1979թ.ծնված Ս. Բ-ն աշխատելով ՍՊԸ-ից մեկում որպես բանվոր, ընկերության պահեստից գաղտնի հափշտակել է թվով 2 պարկ թեփ, իսկ իր որդին՝ Մարտունու շրջանի բնակիչ, 2002թ.ծնված Վ. Բ-ն ընկերության տարածքում կայանված «ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է 1 հատ բարձրախոս և 1 հատ ավտոմեքենայի անիվ։
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: