ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.01.2018 15:02
Ապօրինի ծառահատում` Առաջաձորի անտառից
Հունվարի 10-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութեր են ստացվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ 2017թ. հոկտեմբերի 19-ին «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Առաջաձորի անտառից, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ` 1975թ. ծնված Ն.Ա-ն ապօրինի հատել է տարբեր տեսակի 44 ծառ՝ պետությանը պատճառելով 575 000 դրամի նյութական վնաս: Նույն ժամանակահատվածում, նշված անտառից անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է ևս տարբեր տեսակի 7 ծառ՝ պետությանը պատճառելով 131.500 դրամի նյութական վնաս: