ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.01.2018 15:54
Ապօրինի ծառահատում` Չլդրան գյուղի վարչական տարածքից
2017թ. նոյմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արարատի մարզի Նշանավան գյուղի բնակիչ` 1988թ.ծնված Ս.Բ-ի վարած «ԿԱՄԱԶ» ավտոմեքենայի թափքում հայտնաբերել են վառելափայտ, որը ապօրինի հատել էր Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի վարչական տարածքից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: