ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.10.2017 16:05
Ապօրինի ծառահատում
Հոկտեմբերի 17-ին ԱՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարությունից ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին գրություն է ստացվել այն մասին, որ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բնակիչ 1974թ. ծնված Ա.Շ-ն 2017թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նշված մասնաճյուղի Չլդրանի անտառպետության թիվ 2 պահաբաժնից ապօրինի հատել է թվով 30 հատ բոխի` պետությանը պատճառելով 295 000 դրամի նյութական վնաս, իսկ նույն անտառպետության թիվ 3 պահաբաժնից Մարտակերտ քաղաքի բնակիչ 1975թ. ծնված Ա. Ա-ն ապօրինի հատել է թվով 6 հատ հաճարենի` պետությանը պատճառելով 219 000 դրամի նյութական վնաս