ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.03.2017 17:19
Ապօրինի ծառահատում՝ Ասկերանի և Մարտակերտի շրջաններում
Մարտի 29-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից նյութեր են ստացվել այն մասին, որ անհայտ անձանց կողմից Ասկերանի շրջանի Ակնաի տարածքի «Ախմեդավան» կոչվող տեղամասից ապօրինի հատվել է թվով 9 ընկուզենի, 6 թաղարնի, 3 թթենի և 1 թխկի` պետությանը պատճառելով 351.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
*****
Մարտի 29-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից գրություն է ստացվել այն մասին, որ անհայտ անձանց կողմից «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Առաջաձորի անտառպետության թիվ 1 պահաբաժնից ապօրինի հատվել է թվով 45 հատ բոխի և 17 հատ հաճարենի` պետությանը պատճառելով 1.085.500 ՀՀ դրամի նյութական վնաս: