ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.12.2016 11:48
Ապօրինի ծառահատում՝ Հաթերքի անտառապետության 5-րդ և 6-րդ պահաբաժիններից
Դեկտեմբերի 28-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից նյութեր են ստացվել այն մասին, որ ԼՂՀ «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Հաթերքի անտառապետության 5-րդ պահաբաժնից անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է 123 հատ բոխի տեսակի ծառեր՝ պետությանը պատճառելով 669.000 ՀՀ դրամի նյութական վնաս, իսկ 6-րդ պահաբաժնից ապօրինի հատվել է 167 հատ տարբեր տեսակի ծառեր՝ պետությանը պատճառելով 1.352.000 ՀՀ դրամի նյութական վնաս: