ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.12.2016 15:47
Ապօրինի ծառահատում՝ պատճառվել է 418.000 դրամի վնաս
Դեկտեմբերի 14-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից նյութեր են ստացվել այն մասին, որ դեկտեմբերի 5-ին ԼՂՀ «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտունու մասնաճյուղի 10-րդ պահաբաժնից Բերդաշեն գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Մ. Ս-ի կողմից ապօրինի հատվել է 28 հատ տարբեր տեսակի ծառեր՝ պատճառելով պետությանը 418.000 ՀՀ դրամի նյութական վնաս: