ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.02.2021 09:28
Ապօրինի հատել է հաճարենու ծառեր
Փետրվարի 12-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից՝ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել ԱՀ Բնապահպանության կոմիտեից ուղարկված նյութերն այն մասին, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Տ. Թ.-ն, «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Առաջաձորի «Սվքարեն տակ» կոչվող տեղամասից 2020թ. հունիսին ապօրինի հատել է տարբեր տրամագծի հաճարենու 51 ծառ, բուսական աշխարհին պատճառելով 2 362 500 դրամի նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: