ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.10.2019 09:57
Ապօրինի տիրացել է ավտոմեքենային
Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Ն. Ն.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ հոկտեմբերի 26-ի ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Վ.-ն իրենց տան դիմացից ապօրինի տիրացել է իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ոմն Վ.-ն հանդիսանում է մայրաքաղաքի բնակիչ, 1999թ.ծնված Վ. Հ.-ն , ով հոկտեմբերի 27-ին ժամը 03:30-ին, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով, ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի և ՃՈ ծառայողների կողմից Բերձոր քաղաքի խաղաղության հրապարակում կանգնեցվել և բերման է ենթարկվել ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: