ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 14:18
Առանց տեղեկացնելու տարել են երեխաներին
Հունվարի 13-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից՝ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է ստացվել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնից ուղարկված Հադրութի շրջանի բնակչուհի, 1991թ.ծնված Լ. Ծ.-ի հաղորդումն այն մասին, որ 2020թ. օգոստոսի սկզբներին նախկին ամուսնու քույրը, Հադրութի շրջանի բնակչուհի, 1987թ.ծնված Ս. Ա.-ն առանց իրեն տեղեկացնելու, իրենց տան բակից առևանգել է իր զավակներ՝ 2013թ.ծնված Վ. Ա.-ին և 2016թ.ծնված Ծ. Ա.-ին ու տարել Մոխրենիս գյուղ, նախկին ամուսնու՝ 1990թ.ծնված Ս. Ա.-ի տուն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: