ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.03.2019 10:33
Ավտոմեքենայի մարտկոցի գողությունը բացահայտվել է
Ս.թ.մարտի 3-ին Շուշի քաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Հ. Հ-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 16:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածը անհայտ անձը գողացել է Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի դիմաց պատին տեղադրված իրեն պատկանող ավտոմեքենայի մարտկոցը:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1939թ.ծնված Մ. Թ-ն:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: