ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.06.2015 16:08
Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի դի
Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնից ԼՂՀ ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Քաշաթաղի շրջանի «Չայզամի» կոչվող կամրջի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դիակ:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 03:50-ին, նշված կամրջից դեպի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաք տանող ճանապարհին` «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում, հայտնաբերվել է Դավիթ Պողոսյանի (ծնված 1988թ., բն. էր ՀՀ Սյունիքի մարզ գ. Դավիթ Բեկ) դիակը` կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ ավտոմեքենայից 7 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է մեկփողանի հրացան:
Կատարվում է ստուգումներ: