ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.08.2019 12:16
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ Է ՄԱՅԹԻՆ
Ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 23:40-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Դ. Հ-ն վարելով «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Ազատամարտիկների և Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում բախվել է աջ մայթին և ստացած մարմնական վնասվածքներով դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» :
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: