ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 14:16
Ավտոմեքենան բախվել մայթեզրի բետոնե սյանը
Հունվարի 13-ին ժամը 23:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Հ. Ա.-ն վարելով «Մերսեդես Բենզ» մակնիշի ավտոմեքենան Մարտակերտ քաղաքի Սախարով-Աբովյան փողոցների հատման խաչմերուկում ձախ շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և բախվել մայթեզրի բետոնե սյանը, ինչի հետևանքով ուղևոր՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Ս.Պ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտակերտի շրջանային բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: