ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.12.2020 10:06
Ավտոմեքենան գլորվել է ձորը
Դեկտեմբերի 28-ին ժամը 18:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1998թ. ծնված Վ. Բ.-ն առանց վարորդական վկայականի վարելով «ՎԱԶ 21214» հաշվառումից հանված առանց համարանիշի ավտոմեքենան, Վաղուհաս գյուղում հետընթաց կատարելու ժամանակ գլորվել է ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր Մարտակերտի շրջանի բնակիչ, 2004թ.ծնված Ա. Բ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գետավանի տեղամասային հիվանդանոց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: