ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2021 11:12
Ավտոմեքենան կողաշրջվել է
Հունվարի 19-ին ժամը 09:50-ի սահմաններում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին Հադրութի շրջանի բնակիչ՝ 1985թ.ծնված Ա. Գ.-ն վարելով «ՈՒԱԶ 396295»մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան, մերկասառույցի հետևանքով կորցրել է ավտոմեքենայի նկատմամբ կառավարում, ճանապարհից դուրս եկել դեպի աջ և կողաշրջվել, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1981թ.ծնված Ա. Օ-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է«Հանրապետական Բժշկական կենտրոն» :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: