ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 14:17
Ավտոմեքենան կողաշրջվել է
Հունվարի 1-ին ժամը 23:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Ս. Հ.-ն վարելով «Լադա Գրանդա» մակնիշի ավտոմեքենան, նախնական տվյալներով անսթափ լինելու պատճառով Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում կորցրել է մեքենայի նկատմամբ ղեկակառավարումն ու կողաշրջվել, ինչի հետևանքով ստացել է` ձախ ամրակոսկրի կոտրվածք և տեղափոխվել շրջանային բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը: