Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

23.01.2022 13:16

Արսեն Հարությունյանը կդառնար 39 տարեկան

Արսեն Հարությունյանը կդառնար 39 տարեկան

Արսեն Կարենի Հարությունյան
Հերոսը կդառնար 39 տարեկան

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն այսօր՝ հունվարի 23-ին, ոստիկանության երջանկահիշատակ կապիտան Արսեն Հարությունյանի ընտանիքի անդամների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում անմահացած ոստիկանության ծառայողի շիրիմին, զորակցություն հայտնել Հարությունյանների ընտանիքի անդամներին:

Ոստիկանության կապիտան Արսեն Հարությունյանի ծննդյան օրն է այսօր: Հերոսը կդառնար 39 տարեկան:

Արսենը ոստիկանության համակարգում ծառայության է անցել 2003թվականից:

2018 թ. հուլիսի 31-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար։

Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին:

Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում։

ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Նշենք, որ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ, ծննդյան և հիշատակի օրերին համակարգի ծառայողներն այցելում են զոհված համածառայակիցների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցում հայրենիքի պաշտպանների հիշատակի առաջ: