ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.08.2016 18:51
Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Ղարամյանին շնորհվեց ոստիկանության գնդապետի կոչում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը 2016թ. օգոստոսի 6-ին հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Բեյբուդի Ղարամյանին խրախուսման կարգով ոստիկանության գնդապետի կոչում շնորհելու մասին։
Սույն թվականի օգոստոսի 8-ին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը ճանապարհային ոստիկանությունում հանդիսավորությամբ Գեորգի Ղարամյանին հանձնեց ոստիկանության գնդապետի ուսադիրները և շնորհավորանքի հետ մեկտեղ համոզմունք հայտնեց, որ երեք տասնամյակից ավել ոստիկանության համակարգում ծառայող ոստիկանության գնդապետ Գեորգի Ղարամյանը այսուհետ ավելի բարձր պատասխանատվությամբ և ուժերի գերլարումով կիրականացնի իր գործառույթային պարտականությունները։