ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.03.2017 10:46
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը` Կանանց միջազգային օրվա առթիվ:
ԼՂՀ ոստիկանության կոլեգիայի և անձամբ իմ անունից Մարտի 8-ի` գարնան, գեղեցկության, սիրո հրաշալի տոնի առթիվ շնորհավորում եմ հանրապետության բոլոր կանանց: Մաղթում եմ խաղաղություն և բարօրություն ինչպես Արցախ աշխարհին¸ այնպես էլ յուրաքանչյուրիդ ընտանիքում: Ցանկանում եմ, որ լինեք գարնան պես ջինջ ու լուսավոր` դառնալով կյանքի սկիզբ ու հավերժություն:
Սրտանց շնորհավորում եմ կին-ոստիկաններին:
Հարգելի ՜ կանայք Ձեր նվիրյալ ծառայությունը ըստ արժանվույն է գնահատվում և ոստիկանության համակարգում, և հասարակության կողմից:
Ծառայելով այնպիսի իրավապահ կառույցում, ինչպիսին ոստիկանությունն է, դուք կարողանում եք կանացի քնքշությունն ու նրբությունը համատեղել սկզբունքային գործելաոճով, ավելին՝ Ձեր պատասխանատու էությամբ վարակել նաև գործընկերներին։
Կրկին անգամ շնորհավորելով Ձեզ, ցանկանում եմ, որ այս գարնանային հրաշագեղ օրը Ձեր հոգիները լցվեն բարությամբ, իսկ սրտերը անսահման սիրով։