ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.09.2018 13:37
Բացահայտում
Ս.թ. օգոստոսի 30 –ին տեղեկատվություն էինք տարածել, ս.թ. օգոստոսի 29-ին«Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ից 2 հատ նոութբուք, 1 հատ քիմիական նյութերի պարունակություն չափող սարք, 1 հատ թվային տեսախցիկ և 1 հատ պրինտեր գողանալու մասին։
Համատեղ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի, ԱՀ ԱԱԾ, Ստեփանակերտի ՔՈՎ, ՔՎ և Մարտակերտի շրջբաժնի ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել են ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ՝ 1991թ.ծնված Գ. Գ-ն, 1991թ.ծնված Բ. Հ-ն և 1992թ.ծնված Լ. Պ-ն:
Գողոնը հայտնաբերված է: