ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.12.2016 11:45
Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք
Դեկտեմբերի 22-ին հաղորդվել էր անհայտ անձի կողմից «Արցախանտառ» ՊՈԱԿ Քաշաթաղի մասնաճյուղի անտառպետության թիվ 2 պահաբաժնից 15 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ծառերը 2016թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ապօրինի հատել է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի 4-րդ թաղամասի N տան բնակիչ, 1956թ. ծնված Ռ. Օ-ն: