ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.06.2014 12:57
Գաղտնի հափշտակել է հեռախոսը
Ապրիլի 23-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Ա. Բ-ն ոստիկանության շրջբաժին էր դիմել իրեն պատկանող «Նոկիա-3120» տեսակի բջջային հեռախոսը կորցնելու մասին:
Հեռախոսը հայտնաբերելու կապակցությամբ վերսկսված ստուգումներից պարզվել է, որ այն ապրիլի 19-ին Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված ինտերնետ ակումբից գաղտնի հափշտակել է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Գ. Ս-ն:
Գողոնն առգրավված է: