Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 27.04.2024 Արխիվ

30.06.2021 10:45

Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը

Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը
Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը:
 
Նախքան նիստի մեկնարկը, հանձնախումբը մեկ րոպե լռությամբ հարգել է արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը:
 
Հանձնաժողովը նոր կազմով ու աշխատանքային նոր ձևաչափով գործունեությունը սկսել է արցախյան 3-րդ պատերազմից անմիջապես հետո: Այսօր ամփոփվել է կատարված աշխատանքը:
 
Այսպես՝
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը ԱՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյում գրանցվել է 1578 զոհված զինծառայողի մարմին:
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն:

2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է 2711 մարդու ինքնություն:
 
Ադրբեջանի Հանրապետության տարածքում պահվող հաստատված 60 գերի կա:
 
Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ ինչպես անհետ կորածների, այնպես էլ գերիների վերադարձման ուղղությամբ հանձնաժողովը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ համագործակցելով ու բանակցություններ վարելով շահագրգիռ բոլոր կառույցների ու գերատեսչությունների հետ: Գերեվարված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց հարազատների հետ հանդիպումներն այսուհետ ավելի հաճախակի կկազմակերպվեն:
 
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահին է ներկայացվել տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները:
 
Զեկույցներով հանդես են եկել հանձնաժողովի քարտուղարը, ԱԻՊԾ, ՊՆ, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, ԱԳ նախարարություների ներկայացուցիչները, դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Քննչական կոմիտեի աշխատակիցները, ինչպես նաև զոհված և անհետ կորած ազատամարտիկների հարազատների միությունների պատասխանատուները:
 
Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել հանձնախմբի անդամներին: Իսկ առաջիկա հանդիպումը՝ նորություններով, նախատեսվում է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում: