ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.02.2019 10:58
Գողության բացահայտում
Ս.թ.հունվարի 29-ին հաղորդագրություն էինք տարածել Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի թիվ 10 հասցեում կայանված «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի թափքից կենցաղային ապրանքներ գողանալու վերաբերյալ:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նշված գողությունը կատարել է ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1981թ.ծնված Գ. Ա-ն ։
Գողոնն առգրավված է:
Գ. Ա-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ ոստիկանության քննչական վարչություն ուղարկելու համար: