ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.03.2019 11:57
Գողության փորձ՝մեղվափեթակներից
Ս.թ.մարտի 22-ին ժամը 11:40-ին Շուշի քաղաքի բնակիչ,1983թ.ծնված Ռ. Հ-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ անհայտ անձինք Քարին տակ համայնքի «Սպիտակ տուն» կոչվող տեղանքում գտնվող իր կողմից վարձակալված տարածքում առկա մեղվափեթակներից 6 հատ շրջանակներ գողանալու փորձ են կատարել:
ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողները՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շուշիի շրջանային բաժին բերման են ենթարկել ՀՀ Արմավիր քաղաքի բնակիչ, Ս. Ա-ին, վերջինիս պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և ուղևոր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1981թ.ծնված Գ. Ա-ին։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաներում նշված գողության փորձը կատարել են վերջիններս։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: