ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.06.2020 14:48
Գողություն՝Մարտակերտի շրջանում
Հունիսի 4-ին Մարտակերտի շրջանի բնակիչ,1954թ.ծնված Ա. Հ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իր աղջկա տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հունիսի 3-ի ժամը 08:30-ից մինչև հունիսի 4-ի ժամը 23:20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական ներգործությամբ բացել է խոհանոցի պատուհանը և մուտք գործել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1982թ.ծնված Գ. Հ.-ին պատկանող առանձնատուն և գողացել ոսկյա 1 ձեռնաշղթա, 8 մատանի, 2 վզնոց, 2 զույգ ականջoղ, 1 խաչ և 2 կախազարդ:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: