ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.04.2020 11:41
Գումար և ոսկյա շղթա է գողացել
Ապրիլի 11-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1972թ. ծնված Ա. Մ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ ապրիլի 10-ին ժամը 08:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածն անհայտ անձը մուտք է գործել իր տուն և ննջասենյակի զգեստապահարանից գաղտնի հափշտակել 321.000 ՀՀ դրամ և 50 գրամ ոսկյա շղթա:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Ասկերանի շրջանի բնակիչ, 1995թ. ծնված Մ. Գ.-ն :
Վզնոցն ու 261.000 դրամ գումարը առգրավված է, իսկ 60.000 դրամը ծախսել է իր կարիքների համար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: